Շնորհավորում ենք:

Դուք ձեռք եք բերել GreenPan-ի արտադրանք, այժմ խոհանոցում անցկացրած Ձեր ժամանակը կվերածվի զվարճանքի: Ձեր սպասքի կյանքը երկարատև դարձնելու համար առաջարկում ենք մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կարող են դիտվել որպես ներդրում Ձեր սպասքի հետ նոր ձևավորվող հարաբերությունների մեջ:

 

 

 

  • Կարևոր դեր է կատարում ջերմության կարգավորումը: Խորհուրդ է տրվում կերակուր պատրաստել հիմնականում ցածր կամ միջին ջերմաստիճանի տակ: Արտոնագրված Thermolon ծածկույթը առավել արդյունավետ է բաշխում ջերմությունը, ինչի շնորհիվ սպիտակուցներով հարուստ սննդամթերքը պատրաստվում է ավելի արագ:
  • Խորհուրդ է տրվում օգտագործել ձեթ կամ կարագ: Օգտագործեք այնպիսի ձեթեր կամ ճարպեր, որոնք ունեն տաքացման առավելագույն ջերմաստիճան, ինչպիսիք են, օրինակ` ռաֆինացված ձիթապտղի ձեթ, գետնանուշի, եգիպտացորենի ձեթ և հալած յուղ: Մի՛ օգտագործեք բարձր կարգի ձիթապտղի բուսական յուղ (առաջնակարգ սառը քամվածք), քանի որ այն չի դիմանում բարձր ջերմաստիճանին և կարող է բարակ ածխաշերտ թողնել թավայի մակերեսին:

 

 

 

  • Երբեք մի՛ թողեք թավան տաք սալօջախի վրա:
  • Մի՛ օգտագործեք մետաղական սպասք ոչ կպչուն մակերեսի վրա: Թավայի կյանքը երկարաձգելու համար խորհուրդ է տրվում օգտագործել պլաստիկ, ռետինե կամ փայտե խոհանոցային պարագաներ:
  • Մի՛ կտրատեք ուտելիքը թավայի մեջ:

 

 

  • Յուրաքանչյուր օգտագործումից հետո պետք է թողնել, որ թավան հովանա, այնուհետ լվանալ:
  • Խորհուրդ է տրվում թավան լվանալ գոլ օճառաջրով: Պարզաջրեք այն և չորացրեք փափուկ սրբիչով:
  • Մի՛ օգտագործեք մետաղալարից կամ նայլոնից մաքրող սպունգեր: Լավագույն արդյունքների հասնելու համար թավան պետք է լվանալ փափուկ կտորով կամ սպունգով:

 

 

  • Զգուշությամբ տեղավորե՛ք Ձեր ոչ կպչուն ծածկույթով թավաները և մի՛ տեդադրեք նրանց մեջ բարակ սուր ծայրեր ունեցող այլ մետաղական խոհանոցային սպասք:
  • Թավայի մակերեսին ժամանակի ընթացքում ի հայտ եկած աննշան քերծվածքները և գունաթափված բծերը համարվում են նորմալ և ծածկույթի արդյունավետության վրա որևէ ազդեցություն չեն թողնում:

 

Ցանկանում եք իմանալ ավելի՞ն:

Other Questions? Read our FAQ

Եթե ուզում եք ներբեռնել Ձեր սպասքի հետ տրամադրված «Խնամքի և օգտագործման» վերաբերյալ տեղեկությունները, սեղմեք «Խնամք և օգտագործում» կոճակներից մեկը` ըստ Ձեր ընտրության (PDF ֆորմատ).

«Խոհանոցային սպասքի խնամք և օգտագործում»
«Ջերմակայուն սպասքի խնամք և օգտագործում»