Առողջությունը շատ թանկ է մեզ համար: GreenPan-ը անսահման ջանքեր է ներդնում առողջ սննդի պատրաստման մեջ: Մեր կերամիկապատ թավաների արտադրությունը նախաձեռնվել է 2007 թ-ին, և այդ ժամանակներից ի վեր մենք ականատես ենք եղել այս կերամիկական հեղափոխությանը միացած միլիոնավոր սպառողների: GreenPan-ը փոփոխել է արտադրվող սպասքի նյութը, որով կերակուր են պատրաստում աշխարհի տարբեր ծայրերում ապրող ընտանիքները: GreenPan-ը շարունակելու է ներդրումներ կատարել առողջ տեխնոլոգիաների զարգացման գործում:

 

GreenPan™ and health

Առողջ սննդի պատրաստումը պայմանավորված չէ միայն սննդամթերքով, այստեղ կարևոր դերակատարություն ունի նաև ճիշտ խոհանոցային սպասքի ընտրությունը: Արտոնագրված Thermolon ոչ կպչուն տեխնոլոգիան ջերմակայուն է նույնիսկ առավել բարձր ջերմաստիճանների պայմաններում: Սա նշանակում է, որ GreenPan-ն ունի անվտանգության լրացուցիչ ֆունկցիա. Ձեր թավայի գերտաքացման դեպքում, ընդհուպ մինչև 450°C/850°F, որևէ թունավոր գոլորշու արտազատում, կամ ծածկույթի վրա բշտիկների առաջացում, կամ ծածկույթի ճաքճքում տեղի չի ունենա:

GreenPan™ and convenience

 

Այսօր, կերակուր պատրաստելը և ուտելը դարձել են շատ ավելին, քան լոկ հիմնական պահանջի բավարարում: Մենք լավ ենք գիտակցում, թե ինչ ենք ուտում, և խոհարարությունը մեզ համար դարձել է իրապես «արդիական» մի զբաղմունք: GreenPan-ի ոչ կպչուն թավաների օգնությամբ Դուք կարող եք պատրաստել ամենահամեղ ուտեստները: Ամբողջ ապրանքատեսականին հոյակապ տեսք ունի` արդիական դիզայնով և բարձրորակ նյութերից պատրաստված: Եվ ամենից կարևորը` GreenPan-ն իրոք աշխատում է:

 

Thermolon-ն ավելի լավ ջերմահաղորդիչ է, քան ավանդական ծածկույթները: Այս հատկության շնորհիվ Դուք կկարողանաք պատրաստել հրաշալի և համեղ խրթխրթան տապակած ուտեստներ:

 

Ջերմության կատարյալ բաշխումը ապահովում է սննդի հավասարաչափ պատրաստումը, որի շնորհիվ կերակուրն ախորժալի կարմրում է: Այն նաև թույլ է տալիս սնունդը պատրաստել հիմնականում ցածր կամ միջին ջերմաստիճանի տակ:
Եվ վերջապես, Thermolon մակերեսը կպչուն չէ և մաքրվում է առանձնահատուկ հեշտությամբ:

GreenPan™ and the environment

GreenPan-ը հնարավորինս մեծ պատասխանատվությամբ է մոտենում ապրանքների արդադրության հարցին.

  • GreenPan արտադրանքը չի պարունակում կադմիում և արճիճ
  • Thermolon մակերեսի արտադրության ընթացքում 60%-ով պակաս ածխածնի երկօքսիդ է արտանետվում` ի տարբերություն գլոբալ մակարդակում ավանդական ծածկույթների արտադրության ընթացքում տեղի ունեցող արտանետումների;
  • Վերամշակելով օգտագործված նյութերը` GreenPan-ը վերջիններից ստանում է նոր ապրանքներ, ինչի շնորհիվ կանխվում է պոտենցիալ օգտակար նյութերի վատնումը: Այսպիսով, սպասքի բռնակների արտադրության համար մենք օգտագործում ենք վերամշակված չժանգոտվող պողպատ, իսկ սպասքի կորպուսների համար` վերամշակված ալյումին: